Երևանում FM 106.5 հաճախականությամբ հեռարձակվող «Լրատվական ռադիոն» իրեն ներկայացնում է որպես Հայաստանի առաջին և միակ մասնավոր հասարակական-քաղաքական ռադիոկայան։ Եթերի միջուկը լրատվությունն է, մեկնաբանություններն ու վերլուծական հաղորդումները, որոնց թվում են «Թարմ ուղեղով» և «Իրական իրավունք» հաղորդաշարերը։ Կայանը նաև անվճար եթերաժամ է տրամադրում հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական ակտիվիստներին։