2012 թվականի օգոստոսին հիմնադրված «Լավ Ռադիոն» նույն թվականի սեպտեմբերի 1-ից սկսեց կանոնավոր եթերը և դարձավ Հայաստանի առաջատար ինտերնետային ռադիոկայաններից մեկը։ «Ամենից Լավ Ռադիոն» կարգախոսով հանդես եկող կայանի հիմնական եթերում հնչում են միայն հայկական հիթեր՝ շուրջօրյա։ Այն հասանելի է lavradio.am կայքով և պաշտոնական բջջային հավելվածներով աշխարհի ցանկացած կետից։